Աֆղանստանում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է մոտ 4000 մարդ

Աֆղանստանում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է մոտ 4000 մարդ

Աֆղանստանում 2018 թվականին, ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 3 հազար 804 մարդ եւ եւս 7 հազար 189 մարդ էլ վիրավորումներ է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ Աֆղանստանի օգնության հարցերով առաքելության եւ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից հրապարակված համատեղ զեկույցից։ Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը, զեկույցում նշվում է, որ անցյալ տարվա համեմատել, զոհերի թիվը աճել է 11 տոկոսով։ Այսպիսով, Աֆղանստանում ընդհանուր առմամբ, զինված գործողություններից տուժել է 11 հազար մարդ։ Զոհերի 63 տոկոսը արձանագրվել է «Թալիբան» եւ ԻՊ, ինչպես նաեւ այլ խմբավորումների ձեռնարկած հարձակումների հետեւանքով։