Ականի պայթյունից խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայում

Ականի պայթյունից խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայում

Առնվազն 24 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում ականի պայթյունից։ Ինչպես հայտնում է «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, ուղեւորներ տեղափոխող ավտոբուսը պատահաբար իր ընթացքի ժամանակ անցել է ականապատ տեղամասով եւ պայթել։

Դեպքը տեղի է ունեցել Վադի էլ-Ազիբ նահանգում։ Հայտնի է նաեւ, որ զոհված քաղաքացիները եղել են բանվորներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։