Թուրքիայի պառլամենտը նոր նախագահ ունի

Թուրքիայի պառլամենտը նոր նախագահ ունի

Թուրքիայի խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողովում տեղի ունեցած ընտրություններում, խորհրդարանի նախագահ է ընտրվել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից պատգամավոր Մուստաֆա Շենթոլը։ Ինչպես հայտնում է News.ru-ն, Շենթոլի օգտին քվեարկել է 336 պատգամավոր։ Նշենք, որ թուրքական օրենսդրության համաձայն հաղթող կդառնա այն թեկնածուն, ով կհավաքի 301 քվեից ավելի։ Շենթոլի մրցակիցներն են եղել Էնգին Ալթայը, Սերբիլ Քեմալբեյ Փեքգեզեգյոն, ինչպես նաեւ Իմամ Հյուսեյն Ֆիլիզը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հրաժարական էր տվել Թուրքիայի պառլամենտի նախագահ Բինալի Յըլդըրըմը՝ Ստմբուլի համայնքապետական ընտրություններին մասնակցելու համար։