Ի՞նչ իրավիճակ է Կոռնիձորում․ քանի քաղաքացի է ԼՂ-ից մտել Հայաստան

Ի՞նչ իրավիճակ է Կոռնիձորում․ քանի քաղաքացի է ԼՂ-ից մտել Հայաստան

«Երեկվանից Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից իրականացվում է քաղաքացիների տեղափոխում դեպի Հայաստան։ Այս պահի դրությամբ 4850 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։ Նրանք արդեն անցել են սահմանը, Հայաստանում են։ Այստեղ՝ Կոռնիձորում, քաղաքացիները գրանցվում են, տեղի է ունենում առաջնային կարիքների գնահատում»։ Այս մասին քիչ առաջ Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

«Այստեղ գործում է նաև քաղաքացիներին առաջին անհրաժեշտության օգնություն տրամադրելու կետ, նաև տրամադրվում է հոգեբանական աջակցություն։ 24-ժամյա ռեժիմով բոլոր մարմինները աշխատում են, կայանը աշխատում է, գործում է նաև Գորիսում գտնվող կոորդինացիոն կենտրոնը, որտեղ ուղարկվում են այն քաղաքացիները, որոնք ունեն տան խնդիր։ Այնտեղ գնահատվելուց հետո տրամադրվում է համապատասխան կեցավայր»,- ասաց նա։