Վարչապետի հանձնարարականները ջրի, գազի հասանելիությունից մինչև նպաստներ ու ներդրումներ

Վարչապետի հանձնարարականները ջրի, գազի հասանելիությունից մինչև նպաստներ ու ներդրումներ

Կառավարության հերթանական նիստն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց Ազգային ժողովում քննարկված և ընդունված կառավարության ծրագրից: Նա նշեց, որ քննարկման արդյունքներով կարող է արձանագրել, որ Հայաստանի հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության իրենց բանաձևը, կոնցեպտը:

Նրա խոսքով՝ կառավարությունն, իհարկե, պետք է ընդունի կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, սակայն նշեց, որ ցանկանում է այդ ցանկը տարանջատել հեղափոխությունը խթանող միջոցառումներից ցանկից: Նիկոլ Փաշինյանն այս իմաստով հանձնարարեց վերանայել բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանք, բացահայտել ներդրումների համար առկա խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը՝ տնտեսական ներդրումների և զարգացման նախարարությունում:

Նա նաև հանձնարարեց կարգավորումների պարզեցման քարտեզ կազմել, ջրի, գազի հասանելիության հարցը լուծել, ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքը արագացնել:

Անդրադառնալով սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց աշխատելու դեպքում մարդկանց չզրկել ընտանեկան և սոցիալալական նպաստից՝ նկատելով, որ երբեմն հարյուր հազարի դրամից ավելի վարկեր են ունենում և օգտվում են հենց սոցիալական նպաստների համակագից: