Ձկները ունեն որոշակի ինքնագիտակցություն․ գիտական բացահայտում

Ձկները ունեն որոշակի ինքնագիտակցություն․ գիտական բացահայտում

Ճապոնիայի Օսակայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ձկների մոտ կա որոշակի ինքնագիտակցության մակարդակ։

Մասնավորապես, նրանք ճանաչում են հայելային սեփական արտացոլանքը։ Այս մասին հայտնում է Asahi պարբերականը։ Մասնագետները պարզել են, որ արեւադարձային խութային շրթնաձուկը, երբ նրան տեղավորել են հայելիներով ակվարիումում, նախ գրոհել է սեփական արտացոլանքի վրա, ապա արդեն հինգ օր անց հանգստացել է եւ դադարել ուշադրություն դարձնել իր արտացոլանքին։

Մի շարք այլ ձկնատեսակների վրա նույն փորձարկումը կատարելով, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձկների մոտ հնարավոր է կան որոշակի ինքնագիտակցության դրսեւորումներ, ինչպիսին ունեն դելֆինները եւ շիմպանզեները։