Ռուսաստանը 6 ամսով կարգելի ցորենի արտահանումը երկրից

Ռուսաստանը 6 ամսով կարգելի ցորենի արտահանումը երկրից

Ռուսաստանում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը արգելվել է կոշտ ցորենի արտահանումը։ 

Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը։ 
Նշվում է, որ որոշումը կայացվել է պարենային անվտանգության պահպանման նպատակով, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները։

Բացի այդ, սահմանվել են հիմնական հացահատիկային մշակաբույսերի արտահանման մաքսային քվոտաներ։
Արտոնությունը կվերաբերի ցորենի, գարու, տարեկանի և եգիպտացորենի արտահանմանը։ Քվոտան ուղղված է այն երկրներին, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ չեն։ Այն ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ից։