Գուշակել հեղինակին

Գուշակել հեղինակին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԳՈՒՇԱԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Ավելի ևս զզվանք պատճառեց ինձ ժամանակակից պատմությունը։ Մանրամասն ուսումնասիրելով վեջին հարյուր տարվա թագավորական արքունիքներում մեծ անուն հանած անձերը, ես երևան հանեցի, թե պոռնկացած գրչակներն ինչպիսի թյուրիմացության մեջ են ձգել աշխարհը՝ ռազմական խոշոր քաջագործությունները վերագրելով երկչոտներին, իմաստուն խորհուրդները՝ տխմարներին, անկեղծությունը շողոքորթներին, հռոմեական առաքինությունը՝ հայրենիքի դավաճաններին, բարեպաշտությունը՝ անաստվածներին, ողջախոհությունը՝ արվագետներին, ճշմարտախոսությունը՝ լրտեսներին։ Քանի՜֊քանի՜ անմեղ և ընտիր մարդիկ մահվան կամ աքսորի են դատապարտվել շնորհիվ խոշոր մինիստրների մեքենայությունների, որոնք կաշառել են դատավորներին, և պարտիական չարամտության։ Քանի՜֊քանի՜ անզգամներ բարձր դիրքի են հասել և արժանացել վստահության, իշխանության, պատվի՝ ու շահ ձեռք բերել․ ինչպիսի՝ խոշոր մասնակցություն են ունեցել պալատների, պետական խարհուրդների և սենատների անց ու դարձին կավատները, պոռնիկները, մակաբույծներն ու միմոսները։

Ինչպիսի՜ ստոր կարծիք կազմեցի մարդկային իմաստության և ուղղամտության մասին, երբ ես ճշգրիտ կերպով տեղեկացա աշխարհի կարևոր դեպքերի և ռևոլյուցիաների զսպանակներին և շարժառիթներին և այն աննշան դիպվածներին, որոնց պարտական են նրանք իրենց հաջողության համար»։