ԱԺ-ում քննարկվում է ռեֆերատների, կուրսայինների ու դիպլոմայինների հարցը

ԱԺ-ում քննարկվում է ռեֆերատների, կուրսայինների ու դիպլոմայինների հարցը

ԱԺ սպորտի, մշակույթի, կրթության և գիտության հանձնաժողովում քննարկվում է դիպլոմայինների և կուրսայինների հարցը: Պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ անհրաժեշտություն կա ընդհանրապես վերացնել ռեֆերատներ և կուրսայիններ հասկացությունները, ավելի լավ է ներկայացնել մեկ էջանոց վերլուծություն, մանավանդ, որ շատ ուսանողներ գնում են այդ ռեֆերատները:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ եթե ռեֆերատների վաճառքով զբաղվող ընկերությունների գովազդները կամ գործունեությունը արգելեն, ապա դրանք շատ արագ կվերաձևակերպվեն խորհրդատվական կազմակերպությունների: Սակայն ընդգծեց, որ պետք է կոշտ լինեն, և այդ երևույթն արգելել: