Որդին անզգուշությամբ սպանել է հորը

Որդին անզգուշությամբ սպանել է հորը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվածէ Կորյուն Ստեփանյանի՝ հորը՝ Դերենիկ Ստեփանյանին անզգուշությամբ սպանելու գործով դատաքննությունը։

Նա, ըստ մեղադրանքի, 2018 թվականի հուլիսի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Տավուշի մարզի Վազաշեն գյուղում գտնվող իրենց տանը, անձնական հարցի շուրջ վիճաբանել է իր հոր՝ Դերենիկ Ստեփանյանի հետ, որի ընթացքում դիտավորյալ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր գանգուղեղային ծանր վնասվածք՝ անզգուշությամբ առաջացնելով վերջիս մահը