Չեմ բացառում, որ Նիկոլն իրեն Ռոբին Հուդի տեղը դրած՝ վերջին պահին հանի Ստամբուլյան կոնվենցիան

Չեմ բացառում, որ Նիկոլն իրեն Ռոբին Հուդի տեղը դրած՝ վերջին պահին հանի Ստամբուլյան կոնվենցիան

 Ստամբուլյան կոնվենցիան հետ կանչելու պահանջով իշխանություններին դիմած Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ նկատեց, որ Հայաստանում հետևյալ միտումը կա․ Հայաստանի իշխանությունները մշտապես ձգտել են ինչ-որ բաներ ստորագրել՝ ի սկզբանե տեսնելով, որ ծուղակն ենք ընկնում։ «Իրենց թվում է, որ ինչքան շատ բան ստորագրեն՝ միջազգային, էնքան ավելի դեմոկրատական պետություն կլինենք։ Ես ձեզ ասեմ՝ եվրոպացիներն ապուշ չեն, իրենք նայում են՝ ըստ էության քո երկրում ինչ է կատարվում»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2018-ի դեկտեմբերին՝ ՀՀԿ իշխանության օրոք։ Հետևաբար, հարց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին միացած ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ ինչո՞ւ էին, ուրեմն, ստորագրում, եթե դեմ են ու պայքարում են վավերացման դեմ։

- Շատերը չեն դիմանում փորձությանը և էլի իրենց հրեշտակի տեղ դնելով՝ փորձում են սլաքներն ուղղել դեպի անցյալ։Բազմաթիվ եվրոպական երկրներ ստորագրել են ու չեն վավերացրել՝ Մեծ Բրիտանիա, Չեխիա, Սլովակիա, Խորվաթիա, Հունաստան։ Երբ ստորագրում ես, ուզում ես դրանով ցույց տալ, որ դեմ ես բռնությանը, բայց վավերացումն այլ բան է։ Եվ սա միջազգային պրակտիկա է՝ կարող ես դեմ լինել հռչակագրային առումով, բայց չվավերացնես, ինչպես դա արել են նաև ԵՄ-ին ասոցացված երկրներ։ Եվ եթե իշխանությունը կողմ լիներ վավերացմանը, կդներ՝ կվավերացներ։

Ինչ վերաբերում է ինձ, այո, ես դեմ եմ եղել վավերացմանը, հիմա էլ եմ դեմ և դեմ եմ լինելու։ Եվ թող որևէ մեկն ինձնից ավելի ավանդական չլինի ու թող Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ չլինի։ Եվ թող ամեն ինչ անեն, որ էսօր կոնվենցիան չմտնի Ազգային ժողով։ Նույն՝ ընտանեկան բռնության մասին օրենքն էլ, երբ մենք ընդունել ենք, ես դեմ եմ եղել դրա նախնական տեսքին։ Բացեք իմ այն ժամանակվա հայտարարությունները։ Ու հենց հանրապետական մեծամասնության ջանքերով էդ օրենքը ոտքից գլուխ փոխվել ա, որի արդյունքում գրանտակեր ՀԿ-ները մեր նկատմամբ ճնշումներ էին կազմակերպել՝ Սվիտալսկու գլխավորությամբ։ Ինչևէ, հիմա ոչ մեկի մտքով չպիտի անցնի այս օրենքը բերել Ազգային Ժողով։ Իրենք են ասում՝ մենք ժողովրդի իշխանություն ենք, էս ենք, էն ենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանի սոցապնախարարը փորձում է դուր գալ եվրոպացիներին, հայտարարում է, որ այդ կոնվենցիան անհրաժեշտ է, և մենք հո գիտենք, թե տրանսգենդերներն ու ԼԳԲՏ-ներն իրենց ոնց են պաշտպանում՝ ի դեմս լարաահարոնյանների ու լիքը այլ մարդկանց։ Այս մասին նույն տրանսգենդերը հայտարարեց Ազգային ժողովում, որ հին Հայաստանում՝ Սերժի կամ էլ Շարմազանովի Հայաստանում անհնար էր նման բան, Հանրապետականը «բոբոներ էին։ Ու որ Զարուհի Բաթոյանը կանգնում-ասում է՝ ինչ լավ բան է, Դուք տեսե՞լ եք, որ Հանրապետական որևէ պատգամավոր կանգնի նման բան ասի։ Ի դեպ, սոցապում էլ բուկլետներն են բաժանում՝ ըստ հավաստի լուրերի, ոչ թե ըստ օդում կախված լուրերի։ 

Բայց ես չեմ բացառում հետևյալ սցենարը, որ Նիկոլ Փաշինյանն իր գահավիժող ռեյտինգը փրկելու համար Ռուբին Հուդի կամ կինոյի տղու նման մի քայլ անի վերջին պահին ու ասի՝ ժողովուրդ ջան, ես՝ որպես իջևանցի ավանդական վարչապետ, դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիային։ Մարդիկ էլ ասեն՝ ջան, կեցցե մեր վարչապետը։ Բայց իմ համար գերխնդիրը չվավերացումն է, ջհանդամ, եթե չպիտի վավերացնեն, թող ըտենց անի։

Ես մտահոգված եմ մի բանով, որ էս 1,5 տարվա ընթացքում Շուռնուխի դեպք եղավ, գոմիկները մտան, գոմիկ են, տրանսգենդեր են, մտան ոստիկանական բաժանմունք, իսկ ինքն Իջևանի դեպքով ասում է՝ թույլ չենք տա։ Թույլ չտվող էիր, թույլ չտայիր, մտան ոստիկանին խփեցին, ոստիկանն ընկավ, ծնոտը ջարդեց, բա թույլ չտայիր։ Թե՞ հրամանը մենակ Իջևանի ժողովրդի վրա էր։ Էս իշխանության թիվ մեկ խնդիրը պոպուլիզմն է։ Հիմա գնացել, ավանդական Իջևանում ընտանիքի հետ հանգստանում է։ Շատ էլ լավ է անում՝ հանգստանում է։ Բարի հանգիստ եմ մաղթում, բայց խի՞ չի ասում, որ Ստամբուլյան կոնվենցիան լավ բան չի, ես էլ եմ գալիս, Շարմազանով ջան, ստորագրեմ։ Սա իմ համար ներկուսակցական կամ պայքարի խնդիր չէ, սա ինձ համար համազգային խնդիր է։ 

Պարոն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ նույն միասեռականները ձեր իշխանության օրոք ամենուր էին՝ կառավարություն, ԱԺ։ 

- Խնդիրը լինելու մասին չէ, խնդիրը քարոզն է։ Մենք չենք կարող այնպես անել, որ աշխարհում գոմիկներ չլինեն։ Իրենց գործն է, ես որևէ մեկի անձնական կյանքի մեջ մտնելու իրավունք չունեմ։