Դավիթ Ղազարյանն ազատ կարձակվի՞

Դավիթ Ղազարյանն ազատ կարձակվի՞

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց «Սպայկա» ընկերության սեփականատեր, տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը, ժամը 10։30-ին։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ: