Խոստացել է բացահայտել Պուտինի հետ զրույցի մանրամասները

Խոստացել է բացահայտել Պուտինի հետ զրույցի մանրամասները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է բացահայտել ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումների ընթացում քննարկած հարցերի մանրամասները։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։ Թրամփը Fox News-ի եթերում ասել է, որ որեւէ թաքցնելիք չունի եւ իր համար միեւնույնն է ու կբացի այդ խոսակցությունների մանրամասները։ Թրամփը ասել է, որ 2017-ին Համբուրգում Պուտինի հետ ունեցել է հիանալի հանդիպում, որի ընթացքում խոսել են Իսրայելում ստեղծված կացության եւ այլ հարցերի մասին։ Իր խոսքում Թրամփը շեշտել է, որ որեւէ բան չի թաքցնում իր վարչակազմից։ Հիշեցնենք, որ The Washington Post պարբերականը գրել էր, որ Թրամփը ամեն բան չէ, որ ներկայացրել է վարչակազմին Պուտինի հետ ունեցած հանդիպումներից, ինչից հետո Կոնգրեսը որոշել էր Թրամփ-Պուտին հանդիպումների թեմայով լսումներ անցկացնել եւ իմանալ իրականությունը։