Դանակահարել են Գդանսկի քաղաքապետին՝ բարեգործական համերգի ժամանակ

Դանակահարել են Գդանսկի քաղաքապետին՝ բարեգործական համերգի ժամանակ

Լեհաստանում բարեգործական միջոցառման ժամանակ դանակով հարվածել են Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիչին։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։ Քաղաքապետ Ադամովիչին տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները վիճակը գնահատում են ծանր։ Նրա հանդեպ իրականացվել են վերակենդանացման պրոցեդուրաներ։ Համերգը նվիրված է եղել բուժհաստատությունների համար գումար հավաքելուն։ Համերգի ժամանակ, երբ Ադամովիչը եղել է բեմի վրա, հանցագործը կարողացել է բեմ բարձրանալ եւ դանակով զինված՝ հարձակվել նրա վրա։ Հայտնի է, նաեւ, որ հանցագործին ձերբակալել են։ Արարքի մոտիվները անհայտ են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։