Կառավարության նիստը հետաձգվել է, ու այդ մասին պաշտոնյաներին չէին տեղեկացրել

Կառավարության նիստը հետաձգվել է, ու այդ մասին պաշտոնյաներին չէին տեղեկացրել

Կառավարության այսօրվա նիստը հետաձգվել է։ Ժամը 11-ին կայանալիք նիստը, ըստ նախնական տեղեկության, տեղի կունենա ժամը 14։00-ին։ Պատճառը դեռևս հայտնի չէ։ Ու տարօրինակն այն է, որ այդ մասին որևէ մեկին նախապես չէին տեղեկացրել։ Կառավարության պաշտոնյաներն անգամ տեղյակ չէին, որ նիստ չկա ու «դուխով» մտնում էին շենք՝ մասնակցելու ժամը 11-ին կայանալիք նիստին, որը, սակայն, հետաձգվել է։  Ոմանք նույնիսկ լրագրողներից էին հետաքրքրվում՝ նիստ կա, թե ոչ կամ երբ է լինելու։ Որոշ ժամանակ անց կառավարության լրատվականը հայտարարություն տարածեց, որ նիստը կկայանա ժամը 14։00-ին։ Պատճառը, ինչպես պարզվեց, Ազգային ժողովում բյուջեի քննարկումներն են։