Ռուսաստանում ոսկու հանքում փլուզվել է ամբարտակը, կա 11 զոհ

Ռուսաստանում ոսկու հանքում փլուզվել է ամբարտակը, կա 11 զոհ

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի շրջանում փլուզվել է ոսկու հանքի դամբան։ Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է 11 մարդ։ Անհայտ է մնում եւս 15 մարդու ճակատագիր։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Նշենք, որ տեխնոլոգիական ջրամբարի դամբան կառուցված էր Սեյբա գետի վրա։ Ջուրը բանվորական ավանում ողողել է երկու ժամանակավոր բանվորական հանրակացարան։