Ի՞նչ հարցեր են քննարկվում. նիստ է մեկնարկել

Ի՞նչ հարցեր են քննարկվում. նիստ է մեկնարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քիչ սռաջ մեկնարկել է կառավարության հերթական նիստ: Օրակարգում կա 29 հարց, որից 26-ը չզեկուցվող է, ևս մեկ հարց էլ գաղտնի է: 

Օրակարգում են մասնավորապես Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, «ԷԴՎԱՆՍՏ ԱՅԹԻ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,  «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին ու այլ հարցեր: