Քոչարյանը մեկ ու կես ժամ սպասել է քննիչին, որ իրեն կալանավորի

Քոչարյանը մեկ ու կես ժամ սպասել է քննիչին, որ իրեն կալանավորի

«Պարոն Քոչարյանն է եկել, որ իմացել է էստեղ քրեական գործ կա եւ կա հաղորդագրություն, որ Միքայել Հարությունյանն այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին սահմանադրական կարգ է տապալել, կարելի էր հասկանալ, որ իրեն էլ են մեղադրանք առաջադրելու,  ինքը վերադարձել է Հայաստան, անգամ նախապես տեղեկացրել է, որ գալիս եմ Հայաստան, կներկայանամ քննություն»։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝  դատարանի որոշումից հետո Քոչարյանը գնացել է ԱԱԾ-ի մուտքի մոտ, սպասել, որ իրեն կալանավորեն․ «Ասում էր՝ ես եկել եմ, որովհետեւ դատարանի որոշում կա, որ ինձ պետք է կալանավորեք, 1,5 ժամ քննիչին է սպասել, որ գա ու իրեն կալանավորի։ Հասկանո՞ւմ եք այդ մարդուն չի կարելի ասել, որ քննությունից կթաքնվի, ինքն իր կյանքով ապացուցել է, որ թաքնվողը չի։ Ինքը շատ ավելի ծանր իրավիճակներում է եղել եւ հենց այն բանի շնորհիվ, որ թաքնվողներից չի մենք շատ հաղթանակներ ենք արձանագրել։ Դրա համար չիւ կարելի ասել, որ այս անձը կարող է թաքնվել»։

Խոսելով պաշտպանական թիմի հետագա քայլերի մասին՝ Ալումյանն ասաց. «Մենք շատ անսպասելի ու շատ ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, ուղղակի չենք ուզում խնդիրը հասնի դրան։ Եվրոպական դատարանում արդեն 5 գանգատ կա, 6-րդի վրա աշխատում ենք։ Զուգահեռաբար այսօր արդեն սկսել ենք աշխատել վճռաբեկ բողոքի վրա»։