Տոկաեւը պաշտոնապես առաջադրվել է Ղազախստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում

Տոկաեւը պաշտոնապես առաջադրվել է Ղազախստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում

Ղազախստանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է գործող նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւին որպես հունիսի 9-ին սպասվող նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու։ Նա եղել է առաջին թեկնածուն, որը պաշտոնապես գրանցվել է։ Այս մասին հայտնում է tengrinews.kz-ն։

Գործող նախագահը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու ստորագրությունները, որոնք անհրաժեշտ են առաջադրման համար։ Նրա օգտին ստորագրել է 313 653 քաղաքացի՝ Ղազախստանի 17 ռեգիոնից։

Հիշեցնենք, որ Ղազախստանում իշխող «Նուր Օթան» կուսակցության վերջին համագումարի ընթացքում, այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարաբեւը հենց Տոկաեւի թեկնածությունն էր առաջադրել, որպես իշխող ուժը ներկայացնող թեկնածու, սպասվող նախագահական արտահերթ ընտրություններում։