Նորամուծություն՝ «Ֆեյսբուքից»
«Ֆեյսբուքը» իր մեսենջերում նորամուծություններ է մտցրել։ Ըստ այդմ, ուղարկված նամակը հնարավոր է ջնջել անհետ։ Այս մասին գրում է The Verge պարբերականը։ Այս ֆունկցիայի միակ նախապայմանն այն է, որ հաղորդագրությունը հնարավոր է միայն ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում ջնջել։
Ջնջելու համար հաղորդագրությունը պետք է սեղմել ուղարկված նամակի վրա եւ ընտրել, ջնջել բոլորի համար, թե միայն քո։
Կարծիքներ