Ամրապնդում է իր ռազմական ներկայությունը

Ամրապնդում է իր ռազմական ներկայությունը

ԱՄՆ-ն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` վկայակոչելով սեփական իրազեկ անանուն աղբյուրներին։

Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն, ամերիկյան կողմը Իրաքից դեպի Սիրիա է տեղափոխել 150 բեռնատար գեներատոր եւ զրահատեխնիկա։ Բեռնատարներն անցել են իրաքա-սիրիական «Սիմելկա» անցակետով եւ ժամանել ամերիկյան զորակազմի լոգիստիկ կենտրոններ, որոնք կամ վերահսկվում են ամերիկացի զինվորականների կողմից, կամ էլ քրդերի։ Միաժամանակ նաեւ ամերիկյան կողմը այնտեղ է ուղարկել Humwee զրահապատ մեքենաներ։