Թուրքական ապրանքները կհայտնվեն Իսրայելի «սև ցուցակում»

Թուրքական ապրանքները կհայտնվեն Իսրայելի «սև ցուցակում»

Իսրայելը, ի պատասխան արտահանման սահմանափակման վերաբերկալ թուրքական իշխանությունների գործողությունների, կպատրաստի թուրքական ապրանքների ընդարձակ ցանկ, որոնց ներմուծումը հրեական պետություն կարգելվի։ 
Այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ Թուրքիայի առեւտրի նախարարությունը հայտարարել էր Գազայի հատվածում շարունակվող գործողության պատճառով Իսրայել 54 տեսակ ապրանքների արտահանումը սահմանափակելու որոշման մասին։

Դրանց թվում են ավիացիոն վառելիքը, շարժիչային և հանքային յուղերը, տարբեր հաստոցներ, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ցեմենտը և մարմարը։

«Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը երեքշաբթի օրը հանձնարարել է ԱԳՆ տնտեսական գերատեսչությանը պատրաստել ապրանքների ընդարձակ ցանկ, որոնք Թուրքիան չի կարողանա արտահանել Իսրայել»,- ասվում է հայտարարության մեջ։