Նարեկ Մալյանը եկել է «մի խումբ անլվա ժողովրդից» պաշտպանելու ՍԴ-ն (տեսանյութ)

Նարեկ Մալյանը եկել է «մի խումբ անլվա ժողովրդից» պաշտպանելու ՍԴ-ն (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դիմաց այս պահին «ՎԵՏՕ» քաղաքացիական նախաձեռնությունը ակցիա է անում Նարեկ Մալյանի գլխավորությամբ: Նա ասաց, որ եկել է «մի խումբ անլվա, ինքնահռչակված ժողովրդից» պաշտպանելու Սահմանադրական դատարանը՝ ապահովելով ՍԴ բնականոն գործունեությունը:

ՍԴ-ի շենքն էլ իրենց հերթին պաշտպանում են ոստիկանները, քանի որ այստեղ երկու «հակամարտող» կողմեր են ակցիա անում՝ Մալյանն ու Քոչարյանի աջակիցները, և իշխանության կողմնակիցները, որոնք պարբերաբար իրար հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս:

Մանրամասն՝ տեսանյութում: