Սեւ թեյը ապաակտիվացնում է COVID-19-ը 

Սեւ թեյը ապաակտիվացնում է COVID-19-ը 

Ջորջիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ առանց կաթի եւ առանց շաքարի սեւ թեյը կարող է ապաակտիվացնել COVID-19-ի միկրոբները մարդու թքի մեջ, խոչընդոտելով, որ վերջինս ներթափանցի ստորին շնչառական ուղիներ։ Ամերիկացի մասնագետներն ուսումնասիրել են հինգ տեսակի թեյերի հակաբակտերիալ եւ հակաբորբոքային ազդեցությունները։

Փորձերը պարզել են, որ բոլոր հինգ տեսակներն էլ 90 տոկոսով 10 վայրկյանում թքի հետ խառնվելով, կարողանում են նվազեցնել վիրուսների ակտիվությունը։ Իսկ նրանց մեջ ամենից ազդեցիկ հակաբակտերիալ ազդեցությունն ունենում է սեւ թեյը։ Վերջինս կարողացել է 99,9 տոկոսով ապաակտիվացնել COVID-19-ը։ Գիտնականները նշում են, որ այս հատկության համար թեյը պարտական է իր մեջ պարունակող պոլիֆենոլ կոչված բուսական հատուկ միացությանը։ Ներկայումս գիտնականները փորձում են հասկանալ, թե որքանով արդյունավետ կլինի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որպես պրոֆիլակտիկա բերանի խոռոչի սեւ թեյով ողողումների կատարումը։