Թթվից հետո՝ գազարի մուրաբա․ վարչապետը՝ հայկական արտադրանքի էքսպոյում

Թթվից հետո՝ գազարի մուրաբա․ վարչապետը՝ հայկական արտադրանքի էքսպոյում

«Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ընդմիջմանը վարչապետը շրջեց «Էքսպո»-ի տաղավարներով, որտեղ  կողք կողքի շարված էին հայկական՝ սյունիքի արտադրության հոլանդական պանիր, էկո արտադրության հյութեր և գազար մուրաբա, որը տեսնելով Նիկոլ Փաշինյանը զարմացավ՝ գազարի մուրաբա՞։

 «Թթվից հետո լավ է»,- վարչապետին խորհուրդ տվեց պահածո արտադրող ներկայացուցիչ տարեց տղամարդը։ Գազարի մուրաբայի 2 միկրոսկոպիկ կտոր  փորձելուց հետո Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «լավն ա իրոք»։ Դրանից առաջ նա մանրամասն ուսումնասիրում էր «Էկո» գրություններով ինչ -որ թիթեղյա տուփեր, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց․ «Տեսքը լավն է, պետք է աշխատել համի ու որակի վրա»։