Օլիգարխը նախագահին կոչ է արել դեֆոլտ հայտարարել

Օլիգարխը նախագահին կոչ է արել դեֆոլտ հայտարարել

Ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկին հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հարկ է, որ երկրում դեֆոլտ հայտարարի։ Այս մասին գրում է Financial Times պարբերականը, որը ընդարձակ հոդված է նվիրել Ուկրաինայում տիրող կացությանը՝ «Ուկրաինացի օլիգարխը Զելենսկուն կոչ է անում հայտարարել պարտքային դեֆոլտ» վերնագրով։ Ըստ հրապարակման, Կոլոմոյսկին ասել է, որ Ուկրաինան կարող է հետեւել Հունաստանի օրինակին եւ արտաքին պարտքի մասով հայտարարել դեֆոլտ։ «Սա օրինակ է Ուկրաինայի համար»,- շեշտել է գործարարը, ենթադրելով, որ այդ դեպքում արտաքին պարտավորությունների չկատարումը որեւէ սպառնալիք չի ստեղծի Կիեւի համար, քանի որ եւ Աթենքը եւ Բուենոս Այրեսը ներկայումս վերակառուցում են իրենց պարտքերը եւ հիմա նրանց մոտ ամեն բան կարգին է։ Կոլոմոյսկին նշել է, որ այն, որ Զելենսկին հաղթեց ընտրություններում, ցույց տվեց, որ հասարակ ուկրաինացիները հոգնել են բարեփոխումներին, որոնք իրականացվում են համահունչ այն նախագծերի, որոնք ներկայացնում է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ Կիեւին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու դիմաց։ Կոլոմոյսկին նաեւ նախազգուշացրել է, որ եթե Զելենսկին հետեւի Պորոշենկոյի օրինակին, ապա նրա վարկանիշն էլ շատ արագ կդառնա 5 կամ 10 կամ 15 տոկոս 73 տոկոսից։ Financial Times-ը մեկնաբանում է, որ ուկրաինացի օլիգարխի այս հայտարարությունները կարող են լրջորեն անհանգստացնել Կիեւի արեւմտյան հովանավորներին, թեեւ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ Կիեւը կշարունակի աշխատել ԱՄՀ-ի հետ։