3 պատճառ , թե ինչու «Իմ քայլի» առաջադրած ԲԴԽ անդամը չընտրվեց 

3 պատճառ , թե ինչու «Իմ քայլի» առաջադրած ԲԴԽ անդամը չընտրվեց 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված  Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ նրա օգտին «կողմ» քվեարկված 66 և 19 «դեմ» ձայներով։ Առաջին հայացքից տարօրինակ է, որ «Իմ քայլից» առաջադրված թեկնածուին առաջադրած քաղաքական ուժը նրա համար ձայներ չի ապահովել։ Սակայն պատճառն այս անգամ տեխնիկական է, մասնավորապես, որ մեծ թվով պատգամավորներ գործուղումների մեջ են։ Միայն ՌԴ և Կիպրոս Արարատ Միրզոյանի պատվիրակության մեջ մոտ 15 պատգամավոր կա․Արարատ Միրզոյան, Մխիթար Հայրապետյան, Վլադիմիր Վարդանյան,  Շաքե Իսայան, Աննա Կոստանյան, Ծովինար Վարդանյան, Հռիփսիմե Գրիգորյան, Վահե Էնֆիաջյան,  Միքայել Մելքումյան, Էդմոն Մարուքյան:

Մյուս կողմից, ԱԺ արտահերթ նիստերին, որպես կանոն, ավելի քիչ պատգամավորներ են մասնակցում, քան հերթականներին՝ քաղաքում, հանրապետությունում չլինելու պատճառով։ Իրավիճակը բարդացնում էր այն, որ ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը: 

Նշենք, որ նախկին իշխանությունները նման իրավիճակներում զանգահարում և կանչում էին պատգամավորներին։ Ինչպես այն ժամանակների մամուլն է վկայում՝ շատերը գալիս էին թաց մազերով՝ սաունաներից։