Ավտոբուսը շուռ է եկել եւ ընկել կիրճը

Ավտոբուսը շուռ է եկել եւ ընկել կիրճը

Հնդկաստանում ավտոբուսը շուռ է եկել եւ ընկել կիրճը։ Զոհվել է 33 մարդ, վիրավորվել եւս 22-ը։ Դեպքը տեղի է ունեցել Ջամմու եւ Քաշմիր նահանգի հյուսիսային Քիշտվար շրջանում, երբ ավտոբուսը ընթանալիս է եղել լեռնային ճանապարհով։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու փրկարարները։