«Յուվենտուսը» կվճարի 82 միլիոն եվրո՝ դե Լիգտի համար

«Յուվենտուսը» կվճարի 82 միլիոն եվրո՝ դե Լիգտի համար

Իտալական «Յուվենտուսը» պայմանավորվել է նիդերլանդական «Այաքսի» հետ՝ Մատեյս դե Լիգտի գնման հարցի շուրջ եւ կվճարի 82 միլիոն եվրո՝ այդ գործարքի դիմաց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

19-ամյա պաշտպանի աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո։ Եվս 3 միլիոն էլ նա կստանա բոնուսների տեսքով։ Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան էլ կվաստակի 12 միլիոն միլիոն եվրո այս գործարքից։ Այսպիսով, նա կդառնա ամենաթանկ երկրորդ պաշտպանը՝ Վիրջիլ վան Դեյքից հետո, որի տեղափոխման արժեքը «Սաութհեմփթոնից» «Լիվերպուլ» արժեցավ 84,5 միլիոն եվրո՝ 2018-ի հունվարին։