Պուգաչովան հազիվ է քայլում․ ի՞նչ է պատմել նրա պրոդյուսերը

Պուգաչովան հազիվ է քայլում․ ի՞նչ է պատմել նրա պրոդյուսերը

Ռուսական էստրադայի պրիմադոնա, հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան Գերմանիայում մեկ համերգի համար 50 հազար եվրո է խնդրել։ Շրջագայությունը պետք է տեղի ունենա աշնանը։ Այս մասին խոսել է անվանի արտիստի համերգային տնօրեն Սերգեյ Լավրովը։

«Ինձ ասացին, որ Պուգաչովան Գերմանիայում կազմակերպիչներից 50 հազար եվրո է խնդրել մեկ համերգի համար, այդքան է նա ուզում ստանալ»,- NEWS.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Լավրովը։ 
Նրա խոսքով, այդ գումարը երգչուհու համար չափազանց համեստ է թվում՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը, քանի որ այսօր նույն հոնորարներն են ստանում նույնիսկ ավելի ցածր վարկանիշ ունեցող արտիստները։

Պրոդյուսերը նշել է, որ եթե դիվան իսկապես որոշի շրջագայության մեկնել Եվրոպա, ապա դա արվելու է ոչ թե հանուն փողի, այլ Ռուսաստանում բոլորին ցույց տալու, որ ինքը դեռ ընդունակ է ելույթ ունենալ և շրջագայել

Ամեն դեպքում, ինչպես նշել է պրոդյուսերը, աշնանային տուրնեի իրականացման շանսերը ցածր են՝ հաշվի առնելով Պուգաչովայի առողջական վիճակը. երգչուհին, ըստ պրոդյուսերի, «հազիվ է քայլում»: 

Բացի այդ, նրան երաժիշտներ են պետք, բայց նրանցից շատերը բաժանվեցին նրանից։ Լավրովը նշել է, որ արտասահմանյան հյուրախաղերը, հատկապես Եվրոպայում, այնքան էլ շահութաբեր իրադարձություն չեն։ Եկամտի գրեթե կեսը գնում է հարկերին։ Բացի այդ, համերգասրահի վարձակալությունը, տեխնիկական հագեցվածությունը, ծառայությունների կազմակերպումն շատ ավելի թանկ արժե, քան Ռուսաստանի Դաշնությունում, եզրափակել է Լավրովը։