Նոր նշանակում՝ Քննչական Կոմիտեում

Նոր նշանակում՝ Քննչական Կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Յուրա Իվանյանը նշանակվել է ՀՀ
քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից
բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով
հիշյալ գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Սերյոժայի Իվանյանի կենսագրությունը

Յուրա Սերյոժայի Իվանյանը ծնվել է 1976 թվականին, Արարատի մարզի Ավշար գյուղում, 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն

2003-2005թթ. – ՀՀ ոստիկանության քննչական վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժին քննիչ
2005-2009թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական
բաժանմունքի քննիչ
2012-2013թթ. – ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Աջափնյակ և Դավթաշեն
բաժանմունքի առաջատար մասնագետ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության
դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ,
V-IX.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ
ուղղված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ
2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ
V- VIII.2018թ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և
թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով
ավագ քննիչ)
2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ
ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ

2019-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ
ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ
2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված
հանցագործությունների քննության վարչության պետ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: