Քանյե Ուեսթն այլևս միլիարդատեր չէ, պատճառը սոցցանցերում գրառումներն են․ Forbes

Քանյե Ուեսթն այլևս միլիարդատեր չէ, պատճառը սոցցանցերում գրառումներն են․ Forbes

Ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթը դադարել է միլիարդատեր լինել այն բանից հետո, երբ մի քանի ընկերություններ դադարեցրել են նրա հետ համագործակցությունը սոցիալական ցանցերում վիճահարույց գործողությունների և հրապարակումների պատճառով։ Այս մասին հայտնել է Forbes ամսագիրը։

Ուեսթի կարողությունն այժմ 400 միլիոն դոլար է՝ այս տարվա գարնան 2 միլիարդ դոլարի դիմաց: Երգչի բարեկեցությանը հիմնական վնասը հասցրել է գերմանական Adidas-ի հետ պայմանագրի խզումը (1,5 միլիարդ դոլար), որը վերջին տասնամյակում Yeezy հագուստի շարքը վերածել է բրենդի։

Անցյալ շաբաթ ֆրանսիական Kering խումբը, որին պատկանում են Gucci, Balenciaga և Yves Saint Laurent ապրանքանիշերը, հայտարարեց, որ Balenciaga-ն դադարեցնում է համագործակցությունը Քանյեի հետ: