Հայերեն լեզվով ասեք՝ փաստաթուղթ կա՞ սեղանին, թե՞ ոչ
ԱԺ-ում ծեծկռտուքի օրը խորհրդարանում մոտեցանք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ մի տեղեկություն ճշտելու, թե ճի՞շտ է, որ օրեր առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցը հարթ չի ընթացել, Լավրովը բավականին կոշտ է արտահայտվել ՀՀ իշխանությունների, ի մասնավորի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որը կասկածի տակ էր դրել Լավրովի այն հայտարարությունը, թե արցախյան հարցում բանակցությունների սեղանին խնդրի փուլային տարբերակով կարգավորման փաստաթուղթ կա։
Մնացականյանը, որը մինչ մեր հարցը լսելը՝ դիվանագիտական կեղծ ժպիտով, ջերմ բարևել էր մեզ, հարցը լսելուն պես կտրուկ փոխեց դեմքի արտահայտությունն ու սկսեց ագրեսիվ արձագանքել մեր հարցերին։ «Ստում եք Դուք․․․ Ձեր աղբյուրներին ասեք, որ չստեն»,-կոպտեց նախարարը։
- Մեր աղբյուրների տված ինֆորմացիաները, հատկապես ԱԳՆ-ի մասով, սովորաբար ճիշտ են դուրս գալիս։
- Սուտ են ասում։
- Իսկ ի՞նչ զրույց է տեղի ունեցել Ձեր և Լավրովի միջև։
- Ամեն ինչ ասվել է արդեն այս մասին։
- Մի բան, խնդրում եմ, ասեք, պարոն նախարար, որևէ փաստաթուղթ կա՞ սեղանին։
-Բազմիցս խոսել ենք արդեն, նույն բաներն եք հարցնում։
- Բայց մենք չգիտենք՝ սեղանին փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ։
- Ո՞ր լեզվով ասենք, ո՞րը չեք հասկանում։
- Հայերեն ասեք՝ փաստաթուղթ կա՞, թե՞ չկա։
- Դուք հիմա էլի փորձում եք պտտել և ստեղծել իրավիճակ, որը բացարձակ չի արտահայտում․․․
- Լավրովը ճի՞շտ էր ասում՝ փուլային տարբերակով կարգավորման փաստաթուղթ կա՞ սեղանին, թե՞ չկա։
- Մենք արդեն խոսեցինք դրա մասին, իմ մեկնաբանությունը Ձեզ բավարա՞ր չէ։
- Բայց Ձեր մեկնաբանությունից պարզ չի դառնում․․․
- Մենք ունենք նորմալ, բնականոն աշխատանքային հարաբերություններ, շատ բարեկամական հարաբերություններ և աշխատում ենք նորմալ։
Կարծիքներ