Ստորագրավաք ընդդեմ հակասոցիալական «Սոցիալական հավելվածի» 

Ստորագրավաք ընդդեմ հակասոցիալական «Սոցիալական հավելվածի» 

Change org․-ում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ Մոսկվայում COVID-19-ի «սոցիալական մոնիթորիգի», որը ստորագրահավաքի կազմակերպիչներն անվանում են հակասոցիալական։

Միջնորդությունն ուղղված է Մոսկվայի քաղաքապետին և ևս մեկ հասցեատիրոջ՝ մոսկվացիներին.
«Վերջին շրջանում մեզնից շատերը ստացել են անարդարացի տուգանքների մասին ծանուցումներ, որոնք վերաբերում են ինքնամեկուսացման ռեժիմին, որն իրականում չկա։ Ծանր նյութական վիճակում ու  աշխատանքը կորցրած մարդկանց,ովքեր պահպանում են ինքնամեկուսացման բոլոր կանոնները, բայց չեն կարողանում օգտվել սմարտֆոնից, վատ աշխատող «Սոցիալական հավելվածի» անհավանական տույժեր են գալիս։Արդյունքում՝ մոսկվացիներին հասցված է հսկա նյութական վնաս, ինչի շնորհհիվ էլ առաջիկայում կստեղծվի իրավիճակ, երբ  հիվանդ մարդիկ կդադարեն դիմել բուժօգնություն ստանալու համար, որպեսզի չստանան անօրինական տույժերի մասին ծանուցումներ»,-ասված է ստորագրագավաքի ենթակա գրության մեջ։

Պահանջվում է բացահայտել ու պատժել մեղավորներին։