Ռուբեն Վարդազարյանի դեմ ճնշումները շարունակվում են

Ռուբեն Վարդազարյանի դեմ ճնշումները շարունակվում են

Այսօր տեղեկացանք, որ իշխանությունը չի հրաժարվել դատական իշխանության դեմ հարձակումներից ու ճնշումներից: Հայտնի է, որ նրա գլխավոր թիրախը Բարձրագույն դատական խորհուրդն է, հատկապես նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որն այդպես էլ չստանձնեց իշխանական հրահանգները դատավորներին փոխանցողի դերը և հայտնվեց Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում:

Մեր տեղեկություններով, քննչական մարմիններում քրեական գործ է հարուցվել Վարդազարյանի նկատմամբ: Ու թեև օրենքն ասում է, որ գործ հարուցելուց առաջ նախաքննության մարմինը պետք է ստանան ԲԴԽ համաձայնությունը, բայց Խորհրդին անտեսել են: Առաջիկա օրերին նախատեսում են այդ գործով քննչական գործողություններ իրականացնել: Վաղը կփորձենք ինչ-որ մանրամասներ ճշտել այս գործընթացի հետ կապված: