Այս մեղադրանքը իմ կյանքում ոչինչ չի փոխել. Թովմասյանի հարցաքննությունն ավարտվեց (Տեսանյութ)

Այս մեղադրանքը իմ կյանքում ոչինչ չի փոխել. Թովմասյանի հարցաքննությունն ավարտվեց  (Տեսանյութ)

«Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y, Z քայլելը չանելու համար մեղադրանք կառաջադրվի»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ այդ քայլերը հրաժարական տալն էր։

Նա նշեց, որ այդ մեղադրանքն իր կյանքում ոչինչ չի փոխել եւ չի կարող փոխել. «Քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ, ես իրեն ասացի, որ որպես պրոֆեսիոնալ գնահատում եմ, սակայն ցավում եմ, որ ներգրավված է ոչ թե իրավական պրոցեսների մեջ, այլ քաղաքական պրոցեսների։ Ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց»։

Նա նշեց, որ վերջին 7-8 ամսում ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։

Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: 

Մանրամասները՝ տեսանյութում։