Գերագույն Ռադան հաստատել է Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը

Գերագույն Ռադան հաստատել է Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը

Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է նախագահ Զելենսկու՝ Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրը։ Ըստ հաղորդման, 300 պատգամավոր կողմ է քվեարկել ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագրին։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն հայտարարելու որոշման մասին հայտարարել էր ավելի վաղ։