Կանխատեսում

Կանխատեսում

«Կանխատեսում»-ը («Предсказа́ние») Էլդար Ռյազանովի ռուսֆրանսիական գեղարվեստական կինոնկար է (1993 թ.): Գլխավոր դերերում խաղում են Օլեգ Բասիաշվիլին և Իռեն Ժակոբը:
90ականների սկզբի Մոսկվա: Գնչուհին գլխավոր հերոս տարեց հայտնի գրողին գուշակում է զարմանալի հանդիպում, մեծ սեր և մոտալուտ մահ: Գուշակությունները սկսում են սրընթաց իրականանալ: Սկզբում հերոսն իր տանը հանդիպում է երիտասարդ տղամարդու, որը պարզվում է Գորյունովի մարմնավորումն է երիտասարդության ժամանակ: Այնուհետև, կնոջ մահից տարիուկես անց, նա գտնում է իսկական սեր: Կյանքի վերջին օրերին նա հարություն է տալիս իր անցյալին և կրկին ձեռք բերում ապրելու իմաստը: Գորյունովի երիտասարդ մարմանավորումը մահանում է նրա կյանքը փրկելիս: Հրազենի կրակոցից վիրավորված երիտասարդ Գորյունովը, որին փորձում է հույս ներշնչել տարեց Գորյունովը, ասում է ավագին. «Մի ընդհատիր ինձ, ես ժամանակ չունեմ: Գրպանումս իմ, նշանակում է քո անունով անձնագիր և օդանավի տոմս կա: Անմիջապես մեկնիր օդանավակայան: Թռիր: Այս երկիրն ապագա չունի: Սա արտագաղթ չէ, այլ տարհանում է»:

Ներկայիս քաղաքական զարգացումները նման են ժանտախտի ժամանակ տոնախմբությանը: Փաստորեն երկրում և նրան շրջապատող միջավայրում ոչ մի ցնցող, ոչ մի սարսափելի բան էլ չի կատարվել: Դիմադիր, թե ընդդիմադիր քաղաքական ուժերին հրամայված է ձեռքձեռքի տված, գնալ դեպի արտահերթ ընտրությունների, ինչպես մանկապարտեզի սաներն են իրենց դաստիարակի հրահանգով գնում ճաշի:

Տարածաշրջանում հայերի գոյատևման հիմնախնդիրը փոքրացվել ու հանգեցվել է ռազմագերիների հիմնախնդրին: Այսինքն, ռազմագերիներին վերադարձնելու դեպքում ոչ մի խնդիր չկա և կարելի է բարեկամական հարաբերություններ հաստատել հարևանների հետ: Արցախի (իմա՝ տարածաշրջանում Հայաստանի լինել-չլինելու) խնդիրը լուծված է: 
Տնտեսությունը «դրեյֆում» է անորոշությունների «օվկիանոսում», սպասելով թուրքական փրկօղակին…մինչդեռ երկրի մասշտաբներին չհամապատասխանող կուսակցականստեղծման գործընթացները գնալով էլ ավելի մեծ թափ են առնում՝ սպառնալով վերածվել ցունամիի, ինչը կսրբի ու կտանի հայոց պետականության վերջին փշրանքները:

Նկարում պատկերված է նշված կինոնկարի այն դրվագը, որի ժամանակ մահացող երիտասարդ Գորյունովը հորդորում է ավագին հեռանալ երկրից ու հանգչում նրա ձեռքերում: Թվում է, թե այդ երիտասարդը նահատակված հազարավոր հայորդիների խորհրդանիշն է, ովքեր վերևից տեսնելով հետպատերազմյան զարգացումներն ու բարքերը, նույն կերպ թախանձագին մեզ բոլորիս ասում են. Հեռացեք, տարհանվեք, այս երկիրն ապագա չունի»: 
Կինոնկարի ոգով կարելի է հարց տալ. Որքա՞ն է մնացել Հայաստանին: 

Գագիկ Վարդանյան

Հ.Գ. Եթե մենք միմյանց հետ լեզու չենք գտնում հիվանդագին ամբիցաների պատճառով, եթե չենք ընդունում միմյանց սխալները, նույնիսկ, հանցագործությունները, չենք մեղանչում, չենք ապաշխարհում, ապա ինչպե՞ս ենք ուրիշներից պահանջում դա անել:

Այդ կինոնկարը կարելի դիտել՝ այստեղ