Առանձնահատուկ եմ սիրում Երևանը․ Լյուբով Ուսպենսկայան այցելել է Հայաստան

Առանձնահատուկ եմ սիրում Երևանը․ Լյուբով Ուսպենսկայան այցելել է Հայաստան

Հայտնի երգչուհի, ռուսական շանսոնի կատարող Լյուբով Ուսպենսկայան այցելել է Հայաստան:

Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից։

Ուսպենսկայան գրել է, որ Երևանի հետ նրան կապում են բազմաթիվ հաճելի հիշողություններ ու իրադարձություններ և որ Երևանը նա սիրում է առանձնահատուկ:

«Եվ այսօր ես այստեղ եմ: Մեծ հաճույքով ներկա գտնվեցի իմ ընկերոջ՝ Արա Մարտիրոսյանի համերգին»,- տեղեկացրել է երգչուհին՝ հիշեցնելով, որ վաղը համերգ է ունենալու Երևանում և հայերեն գրել. «Մինչ հանդիպում, իմ սիրելի հայ ազգ»: