Հնդկաստանում պանդեմիկ վիճակը սրվել է

Հնդկաստանում պանդեմիկ վիճակը սրվել է

Հնդկաստանը շարունակում է նոր հակառեկորդներ սահմանել։ Վերջին օրում երկրում գրանցվել է Covid-19 -ով վարակվածների ավելի քան 400 հազար նոր դեպք: Ավելին` ստեղծված իրավիճակով պայմանավորված Ավստրալիայի իշխանությունները արգելել են իրենց երկիր մուտքը բոլոր այն մարդկանց, ովքեր վերջին 2 շաբաթում այցելել են Հնդկաստան:

Արգելքը տարածվում է բոլոր քաղաքացիների վրա, ներառյալ ՝ ավստրալացիների, որի խախտումը կարող է հանգեցնել տուգանքի 33-ից 66 հազար ավստրալական դոլարի կամ 25 հազարից 51 հազար ԱՄՆ դոլարի չափով և նույնիսկ ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամկետով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: