Մենք պետք է կոտրենք այդ արատավոր շղթան․ Սուրեն Սահակյան

Մենք պետք է կոտրենք այդ արատավոր շղթան․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ մամուլի տեղեկությունների, «Քաղաքացիական պայմանագրի» առաջին յոթնյակում տեղավորվել են Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը։

Ուկրաինական մայդանի արդյունքներն էլ եղան այն, որ կառավարությունում ծվարած միլիարդատերերին փոխարինելու եկան միլիոնատերերը։ Դրա պատճառով որոշ վերլուծաբաններ նշում էին, որ «մայդանը» միլիոնատերերի պայքարն էր միլիարդատերերի դեմ։ Իհարկե, հետո կառավարություն անցած միլիոնատերերն էլ շատ արագ միլիարդատերեր դարձան։ Բայց էնտեղ էլ ջարդվեց այդ համակարգը։ Մենք էլ կկոտրենք։ Մենք պե՛տք է կոտրենք այդ արատավոր շղթան։ Բիզնեսն ու քաղաքականությունը պե՛տք է շատ հստակ տարանջատվի»։