Արմեն Սարգսյանը ժամանեց Սերբիա. նրան դիմավորեց վարչապետ Բռնաբիչը (տեսանյութ, լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը ժամանեց Սերբիա. նրան դիմավորեց վարչապետ Բռնաբիչը (տեսանյութ, լուսանկարներ)

Քիչ առաջ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի «Նիկոլա Տեսլա» օդանավակայանում վայրէջք կատարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օդանավը: Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետություն այցելած Հայաստանի նախագահին ու նրա տիկնոջը՝ Նունե Սարգսյանին օդանավակայանում դիմավորեց Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը: Պաշտոնական արարողությունից հետո ՀՀ նախագահն ու նրա  գլխավորած պատվիրակությունը մեկնեց հյուրանոց: Վաղը հագեցած գրաֆիկով հանդիպումների շարք է սպասվում Սերբիայի նախագայի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ:

«Հրապարակի» թղթակիցը ևս ՀՀ նախագահի պատվիրակության կազմում է և պարբերաբար կտեղեկացնի հանդիպումների ընթացքի և դրանց արդյունքների մասին: