Փարիզում հանդիպել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները

Փարիզում հանդիպել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները

Փարիզում մեկնարկել է «նորմանդական քառյակի»՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը՝ Դոնբասի հարցով: Լրատվամիջոցները հաղորդում են, որ կայացել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների առաջին շփումը՝ բանակցությւոնների մեկնարկին նրանք ծանոթացել են եւ սեղմել միմյանց ձեռքը: Նախատեսվում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները նաեւ երկկողմ ձեւաչափով բանակցություններ կվարեն: