«Իրեք մանեթանոց լաց» կամ մի պարզ ողբերգություն

«Իրեք մանեթանոց լաց» կամ մի պարզ ողբերգություն

Որ Փաշինյանի գյուղական այցելությունները շոու էին ու հին օրերի երջանիկ հիշողություն, դա միանշանակ է։ Նայում էի տարբեր գյուղեր այցելած տեսանյութերն ու մտածում՝ եթե մինչև տեսանյութ հրապարակելը դիտեր դրանք, թույլ չէր տա, որ եթեր դուրս գային։ Մանիպուլյացիոն պարզունակ ժեստ է գործածել՝ լավ հիշողություններ առաջացնելու համար։ Փաշինյանը գիտի, որ էլ առաջվա սիրո ու հավատի օրերը ետ չեն գա, բայց աշխատում է այն մասսայի վրա, որը նրան այլևս կուռք չի համարում, բայց դեռ չի ուզում հավատալ, որ խաբված է։

աշինյանը մտածում է, որ դեռ կարող է մազի վրա նրանց պահել։ Ու ահա անցել է «սելֆի անելու» իր հանրահայտ մեթոդին։ Մեթոդը մինչ հեղափոխությունն ու հեղափոխությունից հետո շատ լավ աշխատել էր, և նա կամենում էր այն կրկին թարմացնել։ Երբ իրեն շրջապատում էին, իրար հերթ չէին տալիս «փրկչի հետ սելֆի անելու» Փաշինյան ջան էին ասում․․․ Վարչական լծակներով դժվար չէր հավաքել մի խումբ՝ նման տեսարան ներկայացնելու համար։ Մարզպետն իրենն է, գյուղապետերն իրենը։ Հենց միայն աշխատողները բավարար էին, կողքից մի քանի «իրեք մանեթանոց լաց լինողներն էլ» կլրացնեին, ու կամբողջանար պատկերը։

Ու ամբողջացավ, բայց այն լաց լինելու աստիճանի կեղծ էր, շինծու ու ողբերգական։ Որպեսզի պարզ լինի, միայն մի տեսարան կներկայացնեմ, որտեղ երևում է, որ Փաշինյանը խիստ ընկճված է, մտորումների մեջ։ Նա կարողանում է տարբերել մարդկանց բնական ոգևորությունն ու «իրեք մանեթանոց ոգևորությունը»։

Ով ով, բայց նա հո գիտի, թե այդ մարդիկ ոնց են հավաքվել, ինչ ջանքեր են թափվել նման մի հանդիպում կազմակերպելու համար։ Վերին Դվինում մի կին ասում է՝ իմ քեռին ես, ընկեր Փաշինյան ջան, միշտ դուխով կլինես։ Նման բան ասում են՝ ցավակցության ժամանակ Պինդ կլինես, դուխով կլինես, դիմացիր․․․ Եթե նայեք Փաշինյանի դեմքին, նա ասես ցավակցություն է ընդունում՝ տանջահար, մոլորված։ Էս կնոջն ասել են՝ կմոտենաս, կխոսես, սա էլ իր խելքի չափով ցավակցել է Փաշինյանին` դուխով կլինես, դուխդ տեղը պահի, քեզ հետ ենք։ Մի խոսքով մի պարզ ողբերգություն։