Զելենսկուն մրցանակ է շնորհվել

Զելենսկուն մրցանակ է շնորհվել

2022 թվականի Բորիս Նեմցովի անվան մրցանակը շնորհվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս հայտնում է Բորիս Նեմցովի հիմնադրամը։

Այս տարի հիմնադրամը որոշել է մրցանակի համար առաջադրել միայն Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Հիմնադրամի հիմնադիրների և խորհրդի քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Ուկրաինայի նախագահը։

«Նեմցովի հիմնադրամը դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Ինքը՝ Բորիս Նեմցովը, միշտ դեմ է եղել Ուկրաինայի դեմ պատերազմին»,- ասել է հիմնադրամի համահիմնադիր Ժաննա Նեմցովան: