Շոտլանդացի երկրպագուներին ուղղված մեկնաբանությունները (լուսանկարներ)

Շոտլանդացի երկրպագուներին ուղղված մեկնաբանությունները (լուսանկարներ)

Շոտլանդացի երկրպագուներին ուղղված մեկնաբանություններն են։ 

Շոտլանդիայում տղամարդկանց ազգային, ժողովրդական կիլտր տարազը շատ նման ա «յուպկայի» ու էդ իրենց հագուստով շոտլանդացիները շրջում են Երևանում։ 

Պարսիկ, արաբ տուրիստներին չենք սիրում, հնդիկներին էլ, սևամորթների մասին չասեմ, իսկ շոտլանդացիներին ծաղրում են ազգային տարազի համար։ Արաբ տուրիստներին աչքերով ընենց են ուտում շորերի համար որ էլ սուս։  Լա՞վ եք դուք։ Էդ մարդկանց ազգային տարազն ա, իրենց մշակույթը։ Ու էնպես էն նկարում էդ մարդկանց, գցում սոց ցանցեր, որ մարդու սիրտ ա խառնում։ Մարդիկ իրենց ազգայինն են պահում, վատ ե՞ն անում։ Էդ նույնն ա, որ հայկական ազգային տարազների վրա շոտլանդացին ծիծաղի, ձեզ լա՞վ կզգաք, չէ իհարկե։ Բա ո՞րն ա իմաստը, որտեղ ա լոգիկան էս մարդկանց վրա իրենց իսկ ազգայինը պահելու համար ծիծաղելը։ Հետո ի՞նչ, որ մենք մեր մշակույթից հիմա կիլոմետրերով հեռու ենք։ 
Տարօրինակ ժողովուրդ ենք իրոք, ես հուսամ ձեզ լավ կզգաք, եթե մի օր Մեծ Բրիտանիա գնաք ու ձեզ՝ ձեր իսկ շորերի համար թաքուն նկարեն ու տարածեն։ 

Արդեն իրոք անտանելի ա էս հասարակության մեջ ապրելը, որտեղ ամեն մեզ ոչ ծանոթ մշակույթ որակավորում ենք եվրոպական կամ պիղծ։ Մեկը լինի հարցնի, Եվրոպան ու՞ր էր, երբ Հայաստանում Որոգայթ փառաց էր գրվում։ Չնայած էդ էլ չեն իմանա, իրենք թուրք-մոնղոլական ավանդույթներով են ապրում։ 

Երևի շոտլանդացիներին պետք էր զգուշացնել, որ Հայաստանը գալուց 16-րդ դար են ընկնելու։ Երևի հաճելի ա բոլորից մեկուսացված, փակված ապրելը աշխարհում, երբ հիմա ինտերնետը ամեն ինֆորմացիա ապահովում ա։ Լրիվ քաղաքականությունից կտրված ապրում ենք։ 

Ես շատ ուրախ եմ, որ շոտլանդացիները իրենցը պահում են ու էդ դարերից եկած մշակույթ ա:

Կարեն Առաքելյանի ֆեյսբուքյան էջից