Չինաստանը զսպվածության կոչ է արել

Չինաստանը զսպվածության կոչ է արել

Իսրայելը հարկ է, որ զսպվածություն ցուցաբերի եւ դադարեցնի պաղեստինցիների տները քանդելն ու նրանց տեղահանելը։ Պաղեստինն էլ պետք է խուսափի էսկալացիայի տանող քայլերից։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։

Դիվանագետը նաեւ հայտարարել է, որ իր հերթին Միացյալ Նահանգները պետք է արդարացի դիրքորոշում ունենա եւ աջակցի ՄԱԿ ԱԽ-ին՝ հակամարտության գոտում իրավիճակի թեթեւացման համար։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ից կրկին սրվեց պաղեստինա-իսրայելական հակամարտությունը այն բանից հետո, երբ Արեւելյան Երուսաղեմում բախումներ եղան։