Եղանակային անբարենպաստ պայմանները մարդկային զոհերի պատճառ են դարձել Հնդկաստանում

Եղանակային անբարենպաստ պայմանները մարդկային զոհերի պատճառ են դարձել Հնդկաստանում

Հնդկաստանի հարավ-արեւմտյան շրջաններին պատուհասել է «Տաուկտաե» տրոպիկական ցիկլոնը: Թափվել է մեկ ամսվա տեղումներ` տեղատարափ անձրեւների տեսքով: Եղանակային անբարենպաստ պայմանները առնվազն վեց մարդու մահվան պատճառ են դարձել: Այս մասին հայտնում է Chinua լրատվական գործակալությունը: Արաբական ծովում ձեւավորված տրոպիկական ցիկլոնը շարունակում է թափ հավաքել:

Առաջիկա օրվա ընթացքում այն արդեն կհասնի Գուջարաթ նահանգ: Քամու արագությունը կհասնի ժամում 160 կմ: Կան նաեւ ավերածություններ: Մասնավորապես Կարնատակա նահանգում չորս գյուղ է ավերվել: Տուժած շրջանների բնակիչները տարհանվել են: Քերալա նահանգում էլ հաղորդել են երկու գյուղի ավերման եւ ավելի քան երկու հազար մարդու տարհանման մասին: