Ինչու՞ ԲԴԽ նախագահը չի ներկայացնում այս կարևոր հարցը․ Արսեն Թորոսյան

Ինչու՞ ԲԴԽ նախագահը չի ներկայացնում այս կարևոր հարցը․ Արսեն Թորոսյան

Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

Հարցն Ազգային ժողովին պետք է ներկայացներ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, նա, սակայն, չէր եկել ԱԺ։ Հարցը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը: «Ուզում եմ հասկանալ՝ ինչու պարոն Անդրեասյանը չի ներկայացնում այս կարևոր հարցը, ոնց որ նման դեպք էլի է եղել, կարծում եմ՝ կարևոր է, որ անձամբ ինքը գա դա անի», - հարցրեց ՔՊ-ական Արսեն Թորոսյանը:

Վիգեն Քոչարյանն արձագանքեց, որ ԲԴԽ նախագահը երկրում չէ, գործուղման է:

Արսեն Թորոսյանն էլ արձագանքեց. «Սա լավ առիթ է սրա մասին խոսելու, որպեսզի հնարավորինս նման գործուղումները չհամընկնեն նման կարևոր հարցերի զեկուցման հետ, որովհետեւ կարեւոր է, որ անձամբ ԲԴԽ նախագահը դա անի»։