«Բայրաքթարները» մեզ համար ասես՝ ճանճ 

«Բայրաքթարները» մեզ համար ասես՝ ճանճ 

«Բայրաքթարները» մտահոգության առարկա դարձան Արցախյան ճակատի համար, իսկ մեզ համար ճանճեր են, որոնք ճայթուկով կարող ենք ոչնչացնել։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովը, երբ նկատեցինք, որ փաստորեն Ուկրաինան, որի հետ ՌԴ-ն կարող է պատերազմի մեջ ներքաշվել, օգտագործում է և փորձարկում ռուսների համար «կարևոր դաշնակից» Թուրքիայի «Բայրաքթաները»  Տարասովը չի թաքցնում, որ «Բայրաքթարները» որոշակի դեր խաղացին արցախյան ճակատում։  «Հայաստանն ունեցել է զենք՝ «Բայրաքթարները» չեզոքացնելու համար, բայց դուք չեք կիրառել։ Երբ վերջին օրերին «Բայրաքթարնեը» Շուշիի մոտ էին, օգտագործվեց «Կրասուխա», որը մի համազարկով 20 «Բայրաքթար» ուղարկեց գրողի ծոցը։ Սա այն սպառազինությունը չէ, որն անհամ պարզունակ անհանգստություն է առաջացնում ռուսական կողմի մոտ»։ 

Ճակատագրի հենգնանքով նույն ազգերի ինքնորոշման խնդիր ունեվող Լուգանսկի ու Դոնբասի ինքնահռչակ մարզում կարող է ռուս-ուկրաինական պատերազմ սկսվել։

Նշենք, որ ուկրաինական կողմը իր մասշտաբներով աննախադեպ զորավարժություններ է անցկացնում։ Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը «Россия 24»-ի եթերում հայտարարել է, որ Դոնբասում զինված հակամարտությունը   կանգնեցնելու ոչ մի շանս չի մնացել և կանխատեսել է Ուկրաինայի Զինված ուժերի լայնամասշտաբ հարձակում։